Բաժիններ՝

ՍԱՊԾ-ը դիմել է Ռուսաստանի գործընկերներին հայկական լոլիկի խմբաքանակի ոչնչացման հարցով

Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ռուս գործընկերներին գրություն է ուղարկել` ոչնչացված լոլիկի մասին ինֆորմացիա տրամադրելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՍԱՊԾ մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:

«Մեզ դրա մասին պաշտոնապես չի տեղեկացվել»,-ասաց նա:

Ռուսական լրատվամիջոցները ավելի վաղ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Ռուսաստանի Ռոստովի մարզում «Ռոսսելխոզնադզորի» տարածաշրջանային վարչությունն արգելել է Հայաստանից 21 տոննա լոլիկի ներմուծումը: Նշվում է, որ լոլիկի խմբաքանակի մեջ հարավամերիկյան լոլիկի ցեց է հայտնաբերվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս