Samsung-ը ծաղրել է iPhone X-ը
Samsung ընկերությունը թողարկել է Galaxy սմարթֆոնների շարքի գովազդային տեսահոլովակ, որտեղ ուշադրությունը բեւեռվում է iPhone-ի թերությունների վրա: Տեսանյութն ստեղծողներն առաջարկում են «հասունանալ» եւ Samsung-ի գաջեթ գնել։
Ըստ տեսահոլովակի սյուժեի՝ երիտասարդը 2007 թվականին գնում է առաջին iPhone-ը եւ լուսանկար անելիս դեմ առնում հիշողության պակասին: 2013-ին նա ձեռք է բերում iPhone 5s՝ առանց ստիլուսի օժանդակման, իսկ 2016-ին արդեն օգտվում է iPhone 6s-ից՝ առանց խոնավապաշտպանության:
Այնուհետեւ նա գնում է iPhone 7, որի հետ նա ստիպված է օգտվել ֆիլմի միաժամանակյա դիտման եւ լիցքավորման հարմարակցիչից՝ ականջակալներով: Վերջիվերջո պատանին այնուամենայնիվ անցնում է Samsung Galaxy Note8-ին: Տեսահոլովակի վերջում նա անցնում էiPhone X-ի համար հերթի մոտով, որտեղ կանգնած է տղամարդ՝ սմարթֆոնի էկրանին կցաշուրթի տեսքով սանրվածքով:
https://www.youtube.com/watch?v=R59TevgzN3k