Հոքինգը նախազգուշացրել է՝ ռոբոտները կարող են ոչնչացնել մարդկությանը
Արհեստական ինտելեկտի սրընթաց զարգացումը կարող է սպառնալիք ներկայացնել մարդկության ճակատագրին: Ինչպես գրում է Daily Mail-ը, այս կարծիքը հայտնել է բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը։
«Վախ ունեմ, որ արհեստական ինտելեկտը կարող է լիովին փոխարինել մարդկանց: Եթե հիմա մարդիկ համակարգչային վիրուսներ են մշակում, ապա ապագայում ինչ-որ մեկը կարող է ստեղծել արհեստական ինտելեկտ, որը կկարողանա բարելավել եւ վերարտադրել ինքն իրեն: Դա կդառնա կյանքի նոր ձեւ, որը կգերազանցի մարդուն»,- հայտարարել է գիտնականը:
Հոքինգի կարծիքով՝ մեքենաներն, ընկնելով արդյունավետության հետեւից, կցանկանան ազատվել մարդկանցից: Բայց նույնիսկ եթե դա տեղի չունենա, կարծում է նա, մարդիկ կարող են իրենք իրենց ոչնչացնել:
«Երկիրը չափազանց նեղ է դառնում մեզ համար, բնակչությունն աճում է ահազդու տեմպերով, եւ մենք ինքներս մեզ ոչնչացնելու վտանգի տակ ենք»,- նախազգուշացրել է գիտնականը:
Ուստի այժմ գլխավոր խնդիրը մեծ թվով մարդկանց գիտության մեջ ներգարվելն է, որպսզի մարդկությունը կարողանա հասնել այլ մոլորակներ եւ բնակեցնել դրանք, եզրափակել է Հոքինգը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: