Բաժիններ՝

«Ոստիկանության հետ համատեղ բարձրացնելու ենք անվտանգության մակարդակը». Կամո Արեյան

Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում 3 տարեկան երեխայի պատանդառությունից հետո Երևանի քաղաքապետարանում լուծումներ են փնտրում մանկապարտեզներում անվտանգության բարձրացման համար: Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրահանգել է լրջագույն ուշադրություն դարձնել մայրաքաղաքում նախադպրոցական և դպրոցական հաստատությունների անվտանգության հարցերին:

Ըստ նրա` հատուկ կոդավորումներ ունեցող դռներով կահավորումը, կամ բարձր տեխնոլոգիական այլ լուծումները բավականին մեծ ծախս են պահանջում: Կ.Արեյանի խոսքով` անհրաժեշտ է գտնել արդյունավետ տարբերակ, որպեսզի տեղի ուժերով առավել ուշադիր հետևեն մանկապարտեզների անցուդարձին:

«Ոստիկանության հետ համատեղ բարձրացնելու ենք անվտանգության մակարդակը, հսկողությունը»,- ասաց Կ.Արեյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս