Բաժիններ՝

Իսրայելի օդուժը հարված է հասցրել Սիրիայում

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հրթիռային հարված են հասցրել Սիրիայի տարածքի օբյեկտներին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է Լիբանանի անվտանգության ծառայության մի աղբյուր:

Նա նշել է, որ հարվածը հասցվել է Լիբանանի օդային տարածությունից Բեքաայի շրջանում: Իր հերթին, Սիրիայի ռազմաօդային ուժերի հատուկ ծառայությանը մոտ կանգնած աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ արաբական հանրապետության հակաօդային պաշտպանության համակարգերը պատասխանել են իսրայելացնիների ավիահարվածին Հոմսի նահանգում: «Սիրիայի բանակի 72-րդ դիվիզիայի երկիր-օդ հրթիռները հակազդել են Հոմսի նահանգում իսրայելական օդուժի ագրեսիային»,- ասել է նա: Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունում մեկնաբանություններից հրաժարվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս