Էներգետիկայի փոխնախարարը չհիշեց Ռիչարդ Միլսի՝ 8 միլիոն ներդրումի մասին արած հայտարարությունը
Այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հարցով դիմեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանին:
«Արդյոք ինչ-որ քայլեր արվո՞ւմ են ԱՄՆ դեսպանի կողմից բարձրաձայնված 8 միլիարդ վարկի առումով: Եթե՝ այո, ի՞նչ քայլեր են արվում, որովհետև դա այն գումարն է, որ ՀՀ տնտեսության մեջ լուրջ աշխուժություն կմտցնի»,- նշեց Ա. Սարգսյանը:
Փոխնախարարը դժվարացավ պատասխանել՝ ասելով. «Չեմ հիշում, թե ինչի համար էր առաջարկվում այդ ներդրումը»: