«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Վիգեն Սարգսյանն է
Անցած շաբաթ խորհրդարանում և խորհրդարանից դուրս բավական բուռն քննարկումներ ծավալվեցին «Զինապարտության մասին» օրենքի նախագծի շուրջ։ Առաջարկվող օրինագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել ուսման նպատակով տրամադրվող տարկետման կարգում՝ ըստ էության վերացնելով տարկետման իրավունքը, իսկ նման իրավունքից օգտվողների համար զինվորական ծառայությունը դարձնելով երեք տարի։
Անցած շաբաթ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց բանակի արդիականացման նոր՝ յոթնամյա ծրագրի մշակման մասին, որը նախատեսվում է ավարտել առաջիկա ամիսների ընթացքում։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում այս և զինված ուժերին վերաբերող այլ հարցերի շուրջ է Սաթիկ Սեյրանյանի զրույցը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ։