 
                        Պատահար Ագաթանգեղոսի փողոցում. վարորդը հիվանդանոցում մահացել է
 
                                    Հոկտեմբերի 29-ին, ժամը 2.00-ին, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 հասցեի մոտ բախվել է բետոնե պատնեշի և կողաշրջվել:
Վարորդը՝ 1983 թ. ծնված Նարեկ Գրիգորյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, ժամը 4.00-ին մահացել է:
Կատարվում է քննություն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        