Թուրքիան աջակցություն է հայտնել Իսպանիայի իշխանություններին
Պաշտոնական Անկարան դատապարտել է Կատալոնիայի խորհրդարանի կողմից անկախության հռչակումը՝ հայտնելով, որ իրենք հարգում են Իսպանիայի տարածքային ամբողջականությունը:
«Մենք հետևում ենք իսպանական Կատալոնիա ինքնավարությունում տեղի ունեցող զարգացումներին: Կատալոնիայի խորհրդարանի կողմից իրականացված քայլը ճիշտ որոշում չէր: Մենք հարգում ենք Իսպանիայի տարածքային ամբողջականությունը, երկրի սահմանադրությունը և իսպանացի ժողովրդի կամքը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Պաշտոնական Անկարան ևս մեկ անգամ հայտարարել է, որ աջակցում է Իսպանիայի իշխանություններին այս հարցում:
Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին կողմ է քվեարկել է Կատալոնիայի անկախության հռչակման բանաձևին:
Դրանից անմիջապես հետո Իսպանիայի Սենատը հավանության է արժանացրել Սահմանադրության 155-րդ հոդվածով նախատեսված դրույթները Կատալոնիայի նկատմամբ կիրառումը, ինչը ենթադրում է Մադրիդի կողմից Կատալոնիայի նկատմամբ ուղիղ կառավարման հաստատում: