Բաժիններ՝

Պահածոյացման ժամանակներն արդեն վաղուց անցել են. ռիսկը մեծ է. դիետոլոգ

Բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը հորդորում է մթերքն ընդհանրապես չպահածոյացնել` ելնելով սննդի անվտանգությունից։

«Տնային պահածոներում ռիսկ կա, որ մարդ կարող է բոտուլիզմով վարակվել։ Այդ դեպքում մահացության դեպքերը շատ բարձր են։ Պահածոյացման ժամանակներն արդեն վաղուց անցել են, հիմա կարելի է բանջարեղենը սառեցնել և պահել նույն թարմությամբ»,- նշեց բժիշկ-դիետոլոգը։

Մուրաբաների դեպքում բոտուլիզմի ռիսկը չափազանց ցածր է, այն գրեթե չկա։ Վարդանուշ Պետրոսյանի խոսքով՝ մուրաբաների դեպքում էլ վտանգավոր է մեծ քանակությամբ շաքարի պարունակությունը, որի դեմ իրենք միշտ պայքարում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս