Վիգեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հոկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ազատամարտիկների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն և հարգանքի տուրք մատուցել սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին:
Ներկաները ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, «Բերդապար» հուշակոթողին` ոգեկոչելով Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը: