Բաժիններ՝

Ռախոյը Իսպանիայի Սենատում հայտարարել է, որ 155-րդ հոդվածն «այլընտրանք չունի»

Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը Կատալոնիայի իշխանությունների գործողություններն ամենամեծ ծաղրն է համարել դեմոկրատայի նկատմամբ:

Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 27-ին՝ ելույթ ունենալով խորհրդարանի վերին պալատում՝ Սենատում, որտեղ բանավեճեր են ընթանում Սահմանադրության 155-րդ հոդվածին հավանություն տալու շուրջ, որը թույլ է տալիս սահմանափակել Կատալոնիայի ինքնակառավարումը: Վարչապետի խոսքով՝ այդ միջոցը «առաջին անգամ է կիրառվում 1978 թվականից ի վեր (Իսպանիայի Սահմանադրության ընդունման տարեթիվն է), քանի որ իրադրությունը արտասովոր է»:

Ռախոյի համոզմամբ՝ Կատալոնիայի իշխանությունները փորձել են անտեսել օրենքները, չեղարկել ու խախտել դրանք»: Խոսելով տարածաշրջանային իշխանությունների այնպիսի գործողությունների մասին, ինչպիսին, օրինակ, հանրաքվեի մասին օրենքին հավանություն տալն է, Ռախոյը կարծիք է հայտնել, որը խոսքը վերաբերում է «դեմոկրատիայի նկատմամբ ամենամեծ ծաղրին»:

Ռախոյը հայտարարել է, որ 155-րդ հոդվածն «այլընտրանք չունի»: Մադրիդի կողմից առաջարկվող միջոցները նախատեսում են Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնի, նրա տեղակալ Օրիոլ Ժունկերասի եւ տարածաշրջանային կառավարության դեպարտամենտների ղեկավարների պաշտոնանկությունը:

155-րդ հոդվածի նպատակը տարածաշրջանային նոր ընտրությունների անցկացումն է վեց ամսվա ընթացքում, որպեսզի վերականգնվի օրինականությունը: Օրվա ընթացքում Իսպանիայի Սենատը պետք է քվեարկություն անցկացնի կառավարության առաջարկությունների շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս