Բաժիններ՝

Էրդողանի հրամանով կառուցվող մզկիթի համար հատուկ մետրոյի գիծ կբացվի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Ստամբուլի ասիական մասում գտնվող Չամլըջա բլուրի վրա կառուցվող հսկայական մզկիթի համար հատուկ մետրոյի գիծ կկառուցվի:

Ըստ թուրքական «T24.com.tr» լրատվական կայքի` հանրապետական Թուրքիայի պատմության ընթացքում կառուցվող ամենամեծ մզկիթի համար ստեղծվող մետրոյի 3.8 կմ երկարությամբ գիծն ունենալու է 4 կայարան: Այն կսկսվի Ստամբուլի Ալթունիզադե շրջանից ու կձգվի մինչև Չամլըջա մզկիթ:

Ermenihaber.am-ը գրում է, որ Ստամբուլի քաղաքապետարանը մետրոյի նախագծը հիմնավորել է զբոսաշրջիկների ու հավատացյալների՝ մզկիթ կատարելիք այցերը հեշտացնելու անհրաժեշտությամբ:

Նշվում է, որ ավելի վաղ ավտոմեքենաներով դեպի մզկիթ այցելությունները հեշտացնելու նպատակով 3 կմ երկարությամբ թունել էր կառուցվել:

Հիշեցնենք, որ Չամլըջա մզկիթը կառուցվում է Էրդողանի հրամանով դեռևս 2013 թվականից: Թուրքիայի նախագահի ցանկությամբ միաժամանակ 37.500 հոգի հավատացյալ տեղավորող մզկիթը կառուցվել է այնպիսի վայրում, որ «տեսանելի լինի Ստամբուլի բոլոր կողմերից»: Սպասվում է, որ մինչև տարեվերջ Էրդողանն անձամբ կբացի հանրապետական Թուրքիայի պատմության ընթացքում կառուցված ամենամեծ մզկիթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս