Իտալիայի դաշտերից մեկում հայտնվել է Կիմ Չեն Ընի հսկայական դիմանկարը. L՚Arena
Իտալիայի հյուսիսում գտնվող Վերոնա քաղաքի մերձակա ցորենի արտում հայտնվել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հսկայական դիմանկարը՝ Danger ստորագրությամբ:
Այդ մասին հայտնել է L՚Arena տեղական հրատարակությունը: Նրա տվյալներով՝ ինստալյացիայի հեղինակը դարձել է իտալացի նկարիչ Դարիո Գամբարինը, որը հռչակվել է նրանով, որ տրակտորի եւ գութանի օգնությամբ իր հողամասում պատկերում է աշխարհի ղեկավարներին:
Տարբեր ժամանակներում նրա աշխատանքների հերուսներն են դարձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ-ի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Բարաք Օբաման, Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Ֆիդել Կաստրոն, Նելսոն Մանդելան: Այս անգամ, Գամբարինի խոսքով՝ իր աշխատանքը խաղաղության յուրօրինակ կոչ է դարձել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: