Սննդաբաժնի ոչ մեծ փոփոխությունները կարող են երկարացնել մարդու կյանքը. ամերիկացի հետազոտողներ

Ամերիկացի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ սննդաբաժնում աննշան փոփոխությունները կարող են երկարացնել կյանքը երկարաժամկետ հեռանկարում: Օրինակ՝ օրական մեկ բաժակ քաղցր ըմպելիքի փոխարինումը մեկ բաժին ընկույցով նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը:

Գիտնականների հոդվածը հրապարակված է New England Journal of Medicine հանդեսում: Դրա մասին հաղորդվում է MedicalXpress-ի կայքում զետեղված մամուլի տեղեկագրում։

Մասնագետները 12-ամյա ժամանակաշրջանում (1986-1998 թվականներ) վերլուծել են կապը 74 հազար չափահաս մարդկանց սննդակարգի փոփոխությունների եւ հաջորդ 12 տարում (1998-2010 թվականներ) մահվան ռիսկի միջեւ:

Սննդակարգի որակը գնահատվել է մարդու կողմից օգտագործվող առողջ սննդի (անմշակ հատիկեղեն, բանջարեղեն, մրգեր, ձուկ) հարաբերական քանակությամբ: Պարզվել է, որ 20 տոկոսով սննդաբաժնի որակի ցուցանիշների բարձրացումը վաղաժամ մահվան վտանգը նվազեցրել է 8-17 տոկոսով, իսկ որակի նվազումը դրա հավանականությունը մեծացրել է 6-12 տոկոսով: Սակայն նույնիսկ այն մարդիկ, որոնք անառողջ կենսակերպ են վարել, բայց սկսել են ավելի շատ առողջ սնունդ օգտագործել, միջին հաշվով ավելի երկար են ապրել նրանցից, ովքեր չեն փոխել իրենց սովորությունները:

Տեսանյութեր

Լրահոս