Պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին
Այսօր Ազգային ժողովի այգում` Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիմա Դեմիրճյանը, հարազատները, բոլոր խմբակցությունների պատգամավորները ծաղիկներ դրեցին հուշակոթողի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 27-ին զոհվեց 8 մարդ, այդ թվում երկրի երկրորդ և երրորդ դեմքերը՝ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանը: