Բաժիններ՝

Էյֆելյան աշտարակի վրա գոլֆի հարթակ է հայտնվել

Փարիզի գլխավոր խորհրդանիշի՝ Էյֆելյան աշտարակի վրա գոլֆ խաղալու հնարավորություն է հայտնվել: Մինի դաշտը, ինչպես հայտնել է BFM հեռուստաալիքը, տեղավորվել է 57 մետր բարձրության վրա։

Ինքնատիպ նախագիծն իրականացվել է Ֆրանսիայի գոլֆի ֆեդերացիայի հետ համատեղ այդ մարզաձեւում գլխավոր իրադարձության՝ Ռայդերի գավաթի համար Եվրոպայի եւ ԱՄՆ-ի թիմերի ճակատամարտի նախաշեմին: Մրցախաղը տեղի կունենա եկող տարվա սեպտեմբերի 25-30-ին Le Golf National փարիզյան համալիրում:

Այս խոշորագույն մրցասպարեզը, որտեղ անցկացվում են ամենահեղինակավոր մրցումները, գտնվում է Փարիզի արվարձանում: «Բարձունքի վրա» գոլֆ կարելի է խաղալ մինչեւ նոյեմբերի 5-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031