Բաժիններ՝

ՀՀ-ում արտակարգ դրություն կարող է հայտարարել ոչ թե՝ ՀՀ նախագահը, այլ՝ կառավարությունը

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ասաց, որ փոփոխությունը տեղի է ունենում Սահմանադրության փոփոխություններին համաձայն:

«Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրական կարգին սպառնացող վտանգին համապատասխան՝ արտակարգ դրություն հայտարարելու լիազորությունը ՀՀ նախագահի փոխարեն՝ այլևս վերապահվում է կառավարությանը: Արտակարգ դրություն հայտարարելու, դադարեցման, պետական կառավարման մարմին՝ պարեկատուն, ստեղծելու իրավասությունը վերապահվում է ՀՀ կառավարությանը»,- նշեց Վ. Եղիազարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս