Բաժիններ՝

Թուրքիայում կկալանավորվեն ԱԳՆ ավելի քան հարյուր նախկին աշխատակիցներ

Գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում Անկարայի անվտանգության վարչությունը արտաքին գործերի նախարարության 121 նախկին աշխատակցի կալանավորելու որոշում է կայացրել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Այդ նպատակով թուրք իրավապահ մարմինները համաժամանակյա գործողություն են սկսել երկրի 30 նահանգում: Նշվում է, որ կասկածյալների զգալի մասը ByLock հավելվածի օգտատերեր են:

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը վերծանել էր ByLock հավելվածը, որի օգնությամբ ենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ: Ըստ թուրքական հետախուզական ծառայության տվյալների` ծրագրի միջոցով հաստատվել է Գյուլենի ավելի քան 53 հազար կողմնակցի ինքնություն:

Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:

Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս