Վլադիմիր Գասպարյանի հրամաններով Ոստիկանության բաժինների պետեր են նշանակվել. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով Ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանը ազատվել է Ոստիկանության Սևանի բաժնի պետի պաշտոնից։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ս. Ջանիկյանը նշանակվել է Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ։ Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Չարենցավանի Ոստիկանության պետ Սամվել Տոնոյանը թոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Վիգեն Աղեկյանը նշանակվել է Սևանի ոստիկանապետ։