«Լիվերպուլը» պատրաստ է 150 մլն եվրոյի դիմաց հրաժեշտ տալ Կոուտինիոյին
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն դեռ կարող է փոխել ակումբային գրանցումը:
Ինչպես պնդում է Mundo Deportivo-ն, «Լիվերպուլը» պատրաստ է 150 մլն եվրոյի դիմաց ձմռանը բաց թողնել բրազիլացուն: Ըստ աղբյուրի տեղեկության՝ մերսիսայդցիներն այդ մասին հայտնել են Կոուտինիոյի գործակալ Կիա Ջուրաբչիանին:
«Բարսելոնան» ցանկանում է իջեցնել տրանսֆերի գինը: Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև ՊՍԺ-ն:
Ամռանը «Լիվերպուլը» հրաժարվել էր վաճառել Կոուտինիոյին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը