Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի «մեծ համաձայնությունը» վշտացրել է իշխանական և ոչ իշխանական որոշ շրջանակների. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը տեղեկացրել էր, որ Ժնևից վերադառնալով՝ երկար քննարկումներից հետո Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև կայացել էր «մեծ համաձայնությունը», ըստ որի՝ 2018թ․ապրիլից վերջինս կշարունակի աշխատանքը Հայաստանի փոխվարչապետի պաշտոնում:

«Մեզ հայտնի է դարձել, որ Կարեն Կարապետյանը գոհ է ձեռք բերված «համաձայնությունից» և սա ամենևին չի համարում պարտություն:

Սակայն, ի տարբերություն Կարապետյանի, «մեծ համաձայնությունը»  չափազանց  վշտացրել է իշխանական և ոչ իշխանական այն շրջանակներին, որոնք «խաղադրույք» էին կատարել Կարեն Կարապետյանի վրա: Վերջինս  թիմակիցներին  հանգստացնելու համար խոստացել է, որ նրանք կշարունակեն  աշխատել իր թիմում՝ վստահեցնելով, որ ինքը պահպանելու է իր բոլոր լծակները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս