Կարեն Կարապետյանի բոլոր սպասելիքները հօդս ցնդեցին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի այցը հօդս է ցնդեցրել վարչապետ Կարեն Կարապետյանի բոլոր սպասելիքները: 2018-ի ապրիլից առաջ Մեդվեդեւի այցը կարեւոր էր ՀՀ վարչապետի համար, եւ «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը փորձել է անել առավելագույնը՝ Կարեն Կարապետյանի քաղաքական ծրագրերն իրականացնելու համար: Սակայն Մեդվեդեւի՝ ՀՀ այցի ընթացքում տեղի ունեցավ հակառակը,  խոսվեց գրեթե ամեն ինչից, միայն թե՝ ոչ ներդրումներից:

Նշենք, որ դեռ  հունվարին, երբ Կարեն Կարապետյանն իր առաջին պաշտոնական այցն էր կատարել արտերկիր՝ Մոսկվա, Մեդվեդեւի հետ հանդիպմանը հայտարարել էր հայ-ռուսական ներդրումային համատեղ հիմնադրամի գաղափարի մասին: Սակայն չի բացառվում անգամ, որ Մեդվեդեւը դեմ չէր լինի Կարապետյանին ներդրումներով ապահովելուն, բայց այդ առումով նա չի ստացել Պուտինի հավանությունը:

Եվ ոչ այն պատճառով, որ Պուտինը չի ցանկանում վարչապետի պաշտոնում տեսնել Կարեն Կարապետյանին: Պարզապես այդ խնդիրը ՌԴ-ի համար օրակարգային չէ, եւ Պուտինը դեռեւս 2016թ. օգոստոսին Սոչիում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն է հստակ ակնարկել, որ չի պատրաստվում ֆինանսավորել ՀՀ իշխանությանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս