Նախկին օդանավակայանի մոտ մեքենան արգելափակվել է ցեխակույտում
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 00։31-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի նախկին օդանավակայանի մոտակայքում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է փոսում` ցեխակույտում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈւԱԶ-416» մակնիշի 35 UV 378 պետհամարանիշով ավտոմեքենան:
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 18:00-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների մոտակա ձորում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ» մակնիշի 34 NN 002 պետհամարանիշով ավտոմեքենան: