«Տարկետում լինելուԱ». Երևանի պետական համալսարանում կարճատև ու փոքրամասշտաբ դասադուլ է եղել. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի պետական համալսարանում այսօր կարճատեւ ու փոքր մասշտաբներով դասադուլ է տեղի ունեցել:
Պատասխանելով armtimes.com-ի հարցին՝ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը վստահեցրեց, որ սովորողների չներկայանալու պատճառով դասեր չեն անցկացվել միայն նույն ֆակուլտետի կովկասագիտության բաժնի չորրորդ կուրսում, այն էլ ընդամենը առաջին երկու դասը:
Դեկանը պնդեց, որ ուսանողները վաղը քննություն ունեն եւ դրան նախապատարաստվելու նպատակով է, որ որոշել էին այսօր համալսարան չգալ:
Իսկ «Տարկետում լինելուԱ» շարժմանն, ըստ Էդիկ Մինասյանի, միացել է կովկասագիտության բաժնի չորրորդ կուրսի ընդամենը չորս-հինգ ուսանող: Բայց նրանք էլ, դեկանի տեղեկացմամբ, ավելի ուշ ներկայացել են դասի:
«Տարկետում լինելուԱ» ուսանողական շարժման առիթն Ազգային ժողովում քննարկվող «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն է, որի ընդունման դեպքում վերացվելու է ուսանողներին պարտադիր զինվորական ծառայությունից տրվող տարկետման իրավունքը: Սովորողների մի հատված այս ընթացքում տարբեր բողոքի ցույցեր է կազմակերպում ու նաեւ հայտարարում դասադուլ անելու հնարավորության մասին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: