«Պաշտպանության մասին» օրենքի նախագիծն ընդունվեց. «Ելքը» դեմ քվեարկեց

Այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 86 կողմ, 9 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկում, քանի որ խնդիր ունեն այն փիլիսոփայության հետ, որ դրված է Գլխավոր շտաբի ձևավորման և գործունեության հիմքում:

«Մենք բավարար չենք համարում ռազմարդյունաբերական համալիրի զարգացման տեմպերը»,- նշեց նա` դժգոհելով, որ իրենց առաջարկը չի ընդունվել:

 

Տեսանյութեր

Լրահոս