Արցախի Ազգային ժողովը լիագումար նիստ կգումարի
Արցախի Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հոկտեմբերի 24-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, խորհրդակցության ընթացքում հաստատման է ներկայացվել հերթական նիստի օրակարգը, որում ներառված օրենսդրական նախաձեռնությունները Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների նիստերում հոկտեմբերի 23-ին դրական եզրակացության են արժանացել:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին ժամը 11:00-ին: