Բաժիններ՝

Եղիսաբեթ Երկրորդը գրեթե 9 մլն դոլար մրցանակներ է ստացել ձիարշավներից. Daily Telegraph

Ձիարշավներում Եղիսաբեթ Երկրորդին պատկանող նժույգների հաղթանակները վերջին երեք տասնամյակների ընթացքում 6,7 մլն ֆունտ ստեռլինգ (8,8 մլն դոլար) մրցանակային գումար են բերել Մեծ Բրիտանիայի միապետին:

Ինչպես հոկտեմբերի 24-ին գրել է Daily Telegraph թերթը, այդ առումով ռեկորդային է դարձել անցած տարին, երբ թագուհին վաստակել է 557,6 հազար ֆունտ ստեռլինգ (735,5 հազար դոլար) կամ մրցանակային բոլոր գումարների գրեթե տասներորդ մասը։

Նրա նժույգների հաշվին գրանցվել է 451 հաղթանակ: Նորին Մեծությունը վաղուց և լրջորեն հետաքրքրվում է ձիաբուծությամբ և ձիարշավներով, որոնք, ինչպես վկայում են մասնագետները, որպես եկամտի աղբյուր, ոչ դյուրին բիզնես են՝ շատ բարձր աստիճանի ռիսկերով: Ամեն առավոտ միապետը նախաճաշի սեղանի շուրջ ուշադիր աչքի է անցկացնում Racing Post ամենօրյա հրատարակությունը, որը նվիրված է ձիարշավներին, որսկան շների վազքարշավներին և մարզական խաղադրույքներին:

Նրա ամենահաջողակ արշավաձին՝ Merlin-ը, որին վարժեցնում է Մայքլ Բելը, շահել է 8 ձիարշավներից երեքը և շահել գրեթե 21,8 հազար ֆունտ (28,7 հազար դոլար): Թագուհու ևս մեկ «աստղ» արշավաձի է Elector-ը, որը գտնվում է մարզիչ սըր Մայքլ Սթաութի մշտական ուշադրության ներքո:

Փորձագետները բարձր են գնահատում նաև The Bay Colt-ի հնարավորությունները, որի հաջոդ մեկնարկը նշանակված է 2018 թվականի հունիսի 2-ին: Այս տարի Եղիսաբեթ Երկրորդի արշավաձիերը տարել են 20 հաղթանակ՝ երեքով պակաս, քան 2016-ին:

Ընդ որում՝ միապեստը, ինչպես նշում է հրատարակությունը, կանոնավոր կերպով այցելում է իր նժույգներին, որոնք գտնվում են Սենդրինգեմ (Անգլիայի Նորֆոլքի կոմսություն) կալվածքի ձիանոցներում, կալվածք, որտեղ թագավորական ընտանիքն անցկացնում է Սուրբծննդյան տոները և ձմեռվա մեծ մասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս