Արին գյուղ տանող ճանապարհահատվածին այրվում է խոտածածկ տարածք
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/hrdeh-1.jpg)
Հոկտեմբերի 24-ին, ժամը 15:02-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայքից դեպի Արին գյուղ տանող ճանապարհի ձախակողմյա հատվածին այրվում է 9.5 հա խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Աշխատանքներին մասնակցում են 5 գյուղացի և 10 զինծառայող:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: