Երևանը կհյուրընկալի Քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի դեմ հանցագործությունների կանխարգելման ԵԱՀԿ համաժողովը

Հայաստանը նոյեմբերի 22-ին կհյուրընկալի «Քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի դեմ ատելության հողի վրա հանցագործությունների հակազդեցություն և կանխարգելում» ԵԱՀԿ համաժողովը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, այս մասին Պալերմոյում ԵԱՀԿ Միջերկրածովյան համաժողովի ժամանակ ունեցած ելույթում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Կցանկանայի տեղեկացնել ձեզ, որ նոյեմբերի 22-ին Երևանում կայանալու է «Քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի դեմ ատելության հողի վրա հանցագործությունների հակազդեցություն և կանխարգելում» ԵԱՀԿ համաժողովը: Միջերկրածովյան մեր գործընկերներին ենք հրավիրում նաև մասնակցելու ու ներդրում ունենալու այս միջոցառմանը»,- հայտարարել է արտգործնախարարը:

Տեսանյութեր

Լրահոս