«Նա արժանի չէր նման մահի. այս մեղքը կրելու եմ ամբողջ կյանքիս ընթացքում». Լարիսա Ալավերդյանը՝ Լևոն Հայրապետյանի մահվան մասին

«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ ղեկավար Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի մահվան դեպքին՝ ասաց, որ դա ողբերգական մահ էր. «Չկարողացանք լրիվ պարզ վիճակում պաշտպանել մարդու ամենակարևոր իրավունքը»։

Ալավերդյանն ասաց, որ դեռ «Հաց բերողի» մահից ի վեր իրեն մեղավոր է զգում, քանի որ մարդու կյանքի իրավունքը պաշտպանել չհաջողվեց.

«Թող համեմատությունս չհնչի՝ որպես ոչ տեղին. «Հաց բերողի» մահից ի վեր ես ինձ մեղավոր եմ զգում: Հասարակության անդամ ենք, գալիս ենք, այսպես բլբլացնում ենք… Ես մեղքի մաս ունեմ այդ հարցում: Չկարողացանք լրիվ պարզ վիճակում պաշտպանել մարդու ամենակարևոր իրավունքը՝ կյանքի իրավունքը: Լևոն Հայրապետյանի հարցում տեղի ունեցավ նույնը: Դա ողբերգական մահ էր: Հայաստանը՝ որպես թույլ կողմ, չկարողացավ պաշտպանել Լևոն Հայրապետյանի կյանքի իրավունքը: Կապ չունի ո´չ տարիքը, ո´չ հեղինակությունը: Նա արժանի չէր նման մահի: Անարժան մեթոդներով են մոտեցել Լևոն Հայրապետյանին, և մի ճանաչված երկիր չի կարողացել նրան պաշտպանել: Երկիր ասելով՝ ես դրա մեջ ներառում եմ նաև ինձ, և այս մեղքը կրելու եմ ամբողջ կյանքիս ընթացքում»։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս