Բժիշկները` Ջիգարխանյանի առողջական վիճակի մասին
Թատրոնի եւ կինոյի նշանավոր դերասան Արմեն Ջիգարխանյանը շարունակում է մնալ հիվանդանոցում, նա իրեն լավ է զգում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում:
«Իրեն լավ է զգում, ջերմությունը նորմալ է՝ 36,4, վիճակը՝ միջին ծանրության»,-նշել է գործակալության զրուցակիցը:
Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ին հոսպիտալացվել է Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության: Նշվել է, որ 82-ամյա արտիստը հիվանդանոց է ընդունվել մասնավոր կարգով՝ առանց փաստաթղթերի եւ խնդրել է իր առողջական վիճակի մասին չհայտնել ոչ ոքի, ներառյալ 38-ամյա կնոջը:
ԶԼՄ-ները հայտնել են դերասանի ամուսնալուծվելու մտադրության մասին: «Ուղիղ եթեր Անդրեյ Մալախովի հետ» ծրագրում Ջիգարխանյանը պատմել Է, որ իր կինը «շատ ցավ» է պատճառել իրեն, եւ ինքը պատրաստ չէ ներել նրան: