Բաժիններ՝

Թուրք լրագրողը ծաղրել է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի երկրպագուներին

Թուրքական «Sabah» թերթի սյունակագիր Մևլութ Թեզելն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի ժամանակ ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի երկրպագուների ցուցադրած պաստառին:

Նշվում է, որ ադրբեջանական ակումբի երկրպագուները իսպանական «Ատլետիկո Մադրիդ» թիմի հետ խաղի ժամանակ, իրենց ձեռքում A4 ձևաչափի 7 հատ թուղթ էին պահել, որոնց վրա գրված է եղել ադրբեջանական ակումբի անվանումը:

ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Թեզելը ծաղրելով ադրբեջանցի երկրպագուների մտահաղացումը, գրում է.

«Ֆուտբոլի պատմության մեջ ամենաաղքատ, ամենաճղճիմ և ամենազավեշտալի պաստառն էր: Ոչի՛նչ, թող  նրանք էլ կամաց-կամաց սովորեն ֆուտբոլային մշակույթը»:

«Yeniakit»-ը տեղեկացնում է, որ վերոնշյալ խոսքերը խիստ քննադատության են ենթարկվել Թուրքիայում: Իսկ կարճ ժամանակ անց հոդվածը հեռացվել է թուրքական իշխանամետ  և Թուրքիայի նախագահի «խոսափողը» հանդիսացող «Sabah»-ից:

Նշենք, որ ադրբեջանական և իսպանական ակումբների միջև հանդիպումը ավարտվել էր 0-0 հաշվով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս