Բաժիններ՝

Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում ձերբակալել Կատալոնիայի ղեկավարին

Իսպանիայի իշխանությունները մտադիր չեն ձերբակալել Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնին։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսպանիայի ԱԳ նախարար Ալֆոնսո Դաստիս Կեսեդոն՝ պատասխանելով Կատալոնիայի ղեկավարի նկատմամբ Մադրիդի կոնկրետ քայլերի մասին հարցին։

«Մենք չենք պատրաստվում ոչ ﬔկին ձերբակալել, և, իﬕջիայլոց, ﬔնք չենք պատրաստվում դադարեցնել ինքնավարության ինքնակառավարումը»,- ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հայտնել է Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ իրականում Կատալոնիայի իշխանություններն են անտեսում կատալոնական ինքնավարության կառավարման նորﬔրն ու կանոնները։

Նրա ընդգծել է, որ Մադրիդին ակամայից ﬓում է գործով վերականգնել օրինական կարգը, սահմանադրությունը, ինչպես նաև կատալոնական օրենքները։ Կեսեդոյի խոսքով՝ Մադրիդի բոլոր գործողությունները իրականցվում են Իսպանիայի «սահմանդրությանը լիարժեք համապատասխան»։

Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին անցկացվել է Իսպանիայի կազﬕց դուրս գալու հանրաքվե։ Դրան մասնակցել են 5,31 մլն ընտրելու իրավունք ունեցողներից 2,28 ﬕլիոնը, և մասնակիցների 90,18%-ը քվեարկել է անկախության օգտին։ Մադիրդն անօրինական է համարում հանրաքվեն։

Հոկտեմբերի 17-ին Իսպանիայում դատարանը կալանքի տակ Է վերցրել Ջորդի Սանչեսին եւ Ջորդի Կույշարտին՝ կատալոնական անջատողական խմբավորուﬓերի երկու առաջնորդների: Նրանք չեն կարող գրավով ազատ արձակվել, քանի դեռ նրանց նկատմամբ հետաքննություն Է վարվում խռովության գործով։ Սանչեսը եւ Կույշարտը ﬔծ դեր են խաղացել Կատալոնիայի՝ հոկտեմբերի 1-ին կայացած անկախության հանրաքվեի կազմակերպման գործում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս