Բաժիններ՝

Ընտրեք զարդերից մեկն ու իմացեք` ինչ է այն վկայում ձեր մասին

Sollys.ru-ն կարճ թեստ է առաջարկում, որը կօգնի բացահայտել բնավորությանը բնորոշ առանձնահատկությունները:

Եթե ընտրել եք ականջօղերը… Առեղծվածային  են, անկանխատեսելի, անկեղծ: Այս կանայք լսում են շրջապատի կարծիքը, բայց կարևոր որոշումների կայացման ժամանակ առաջնորդվում են բացառապես սեփական կարծիքով: Քայլում են սեփական ճանապարհով: Տղամարդիկ միշտ հետաքրքրում են այս կանանց, բայց եթե նրանք խիստ  դաստիարակություն են ստացել, կարծես թաքնվում են և ցույց չեն տալիս սեփական գեղեցկության բոլոր կողմերը: Բայց հենց գալիս է ժամանակը,  հիացնում են բոլորին: Հիմնականում ստեղծագործ մարդիկ են:

Եթե ընտրել եք թևնոցը… Կրքոտ են, խելահեղ` չնայած առաջին հայացքից կարող են սառը մարդու տպավորություն թողնել: Հաճախ են թաքցնում զգացմունքները: Երիտասարդ տարիքում հաճախ են սիրահարվում և տուժում վստահության պատճառով: Հետագայում նրանց համար սիրահարվելը դժվար է լինում, հարկավոր է լինում արժանանալ նրանց սիրուն: Գնահատում են հավատարմությունն ու վստահելիությունը: Դավաճանությունը չեն ներում: Լավ ղեկավարներ են դառնում: Բայց ընտանեկան կյանքում միշտ զիջում են գերակայող ամուսնուն:

Եթե ընտրել եք վզնոցը… Նուրբ են: Անհավական  ուժ ունեն. ընդամենը մի ժպիտ, և ամբողջ աշխարհը նրանց ոտքերի առաջ է: Հաճախ են օգտագործում այդ ուժը: Բարի են, կարեկցող, լավ ընկերուհիներ են, հոգեբաններ: Նրանց ուժեղ տղամարդ է հարկավոր, ով կպաշտպանի իրենց: Սակայն բարության պատճառով հաճախ են թույլ տղամարդու ընտրում և ամբողջ կյանքում հոգ տանում նրա մասին:

Կարդացեք նաև

Եթե ընտրել եք ադամանդե մատանին… Նուրբ են, թեթև: Վառ գեղեցկություն ունեն, բայց մարդկանց գնահատում են բացառապես ներքին հատկությունների, և ոչ թե՝ գեղեցկության համար: Գրեթե յուրաքանչյուր տղամարդ երազում է ամուսնանալ հենց այսպիսի կնոջ հետ: Նրբազգաց, հրաշալի տեսք ունեցող, լավ տնտեսուհի և հրաշալի մայր… այսպիսի կինը հիացնում է տղամարդկանց:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս