«Եթե ամեն ինչ ճիշտ անենք, 2018 թվականը բավարար կլինի վավերացման գործընթացն ավարտելու համար»
Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ երկրներն արագ տեմպով կատարեն վավերացումները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն ասաց, որ նոյեմբերին համաձայնագրի ստորագրումից հետո, Հայաստանի համար բավական բարենպաստ դաշտ է ձեւավորվելու:
«Համաձայնագրի վավերացումը իրենից քաղաքական, տեխնիկական բնույթ է ներկայացնում, և Եվրամիությունը պետք է ջատագովը լինի եւ անդամ-պետություններին խնդրի արագացնել վավերացումների գործընթացը»,- ասաց նա:
Թեւան Պողոսյանի խոսքով` Հայաստանն արդեն պետք է սկսի համաձայնագրով նախատեսված բարեփոխումերի փաթեթների մշակումը:
«Եթե ամեն ինչ ճիշտ անենք, 2018 թվականը բավարար կլինի վավերացման գործընթացն ավարտելու համար»,- ասաց նա: