Բաժիններ՝

«ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հարաբերությունները չպետք է հիշեցնեն Ռոմեոյին և Ջուլիետին». Չիժով

Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության հարաբերությունները չպետք է հիշեցնեն Ռոմեոյի եւ Ջուլիետի մասին վշտալի պատմությունը, երկու կազմակերպություններն ի զորու են գտնել մերձեցման եւ երկխոսության ուղին: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին, այս կարծիքը հայտնել է ԵՄ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:

Նրա խոսքով՝ ներկայում ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ընթանում է ներմուծման եւ արտահանման ծավալների վերականգնում, որը կտրուկ նվազել էր 2014-ից մինչեւ 2016 թվականն ընկած ժամանակաշրջանում՝ կապված էներգակիրների գների նվազման եւ հայտնի սահմանափակումների հետ:

«Այս պայմաններում ԵՄ-ի վերազգային մարմինների առջեւ ծառանում է ընտրություն. նրանք կարող են սպասողական դիրք բռնել՝ հայտարարելով ինչ-ինչ նախապայմանների եւ գործընկերոջը ներկայացվող պահանջների մասին: Կարող են եւ ընդհանրապես փորձել կասեցնել ինտեգրացիոն գործընթացները տարածաշրջանում՝ դրանով իսկ նոր տարանջատիչ գծեր ստեղծելով Եվրոպայում»,-ասել է Չիժովը՝ Վերոնայում ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական համաժողովում:

«Բայց կա նաեւ այլ ուղի, որից կարող են շահել բոլորը: Խոսքն այն մասին է, որ Եվրամիությունն սկսի ակտիվորեն օժանդակել եվրոպական աշխարհամասի երկու մասերում ինտեգրացիոն նախագծերի տնտեսական փոխլրացումը մեծացնելու համար պայմանների ստեղծմանը»,-պարզաբանել է ԵՄ-ին առընթեր ԵՄ-ի ներկայացուցիչը:

«Կցանկանայի հույս հայտնել, որ դեռեւս ԵՄ-ական դրամատուրգի անմահ խոսքերը՝ «Աշխարհում չկա ավելի տխուր պատմություն, քան Ռոմեոյի եւ Ջուլիետի մասին պատմությունը», չի վերաբերում մայրցամաքի երկու խոշորագույն ինտեգրացիոն միավորումների հարաբերություններին: Մենք ի վիճակի ենք եզրակացություններ անել ոչ վաղ անցյալի դրամատիկ իրադարձություններից եւ մերձեցման ու երկխոսության ուղի գտնել»,-եզրափակել է Չիժովը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս