Բաժիններ՝

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը (85 կգ) դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:

Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում պայքարի մեջ մտան 85 կգ քաշային ծանրորդները: Կարապետյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 170 կգ և դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց միայն 190 կգ և նվաճեց փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 360 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն:

Նախօրեին կանանց 75 կգ քաշային կարգում Եվրոպայի երիտասարդների չեմպիոն էր դարձել Սոնա Պողոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս