Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից վնասը գերազանցել է 1 մլրդ դոլարը
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում անտառային հրդեհներից վնասը կազմել է 1,045 մլրդ դոլար: Այդ մասին հայտնել է նահանգի ապահովագրական դեպարտամենտից ապահովագրության կոմիսար Դեյվ Ջոնսը:
Սաստիկ անտառային հրդեհները հոկտեմբերի սկզբին ընդգրկել էին Կալիֆոռնիայի մի քանի օկրուգներ: Շուրջ 100 հազար մարդ տարհանվել էր վտանգավոր գոտիներից: Հաղորդվում էր, որ կրակի ճարակած տարածքն գերազանցել է ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքի՝ Նյու Յորքի մակերեսը: Անցած շաբաթ իշխանությունները հայտարարել էին, որ բեկում է տեղի ունեցել կրակի դեմ մղվող պայքարում, առանձին շրջաններում մարդիկ կարողացել են վերադառնալ իրենց տներ:
«Սպասվում է, որ թվերը կմեծանան, քանի որ ավելի ու ավելի շատ հայտարարություններ են ստացվում վնասների մասին, բայց, ըստ նախնական տվյալների, վնասը կազմել է 1,045 մլրդ դոլար»,- նշվում է ապահովագրական դեպարտամենտի կայքում:
Ջոնսը նաեւ հայտնել է, որ Կալիֆոռնիայում հրդեհների զոհ է դարձել 42 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին