Բաժիններ՝

Արցախում զոհված զինծառայողը Երևանից էր, ընտանիքի միակ որդին. news.am

ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Տիգրան Խաչատրյանը Երեւանի Նորք Մարաշ համայնքի բնակիչ էր, ընտանիքի միակ որդին:

NEWS.am-ին 19-ամյա զինծառայողի հարեւանները պատմեցին, որ նա բանակ էր զորակոչվել մեկ տարի առաջ` դպրոցն ավարտելուց անմիջապես հետո:

«Շատ խելոք երեխա էր, մի քանի շաբաթ առաջ էլ արձակուրդ էր եկել մի քանի օրով, ծառայությունից գոհ էր»,- ասացին հարեւանները:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս