Որքան աշխատավարձ են ստանում Լոռու մարզպետն ու քաղաքապետերը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի աշխատավարձը սահմանված է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին օրենքով: Մարզպետի դրույքաչափը կազմում է 664 հազար դրամ: Մաքուր աշխատավարձը` 490 հազար դրամ:
Ի տարբերություն մարզպետի, ում աշխատավարձը սահմանվում է օրենքով, համայնքների ղեկավարների դրույքաչափը հաստատվում է ավագանու որոշմամբ: Իսկ ավագանիները շատ հաճախ փորձում են մաքսիմալ աշխատավարձ հաստատել, այդ կերպ ինչ-որ տեղ հաճոյանալով քաղաքապետին:
Armtimes.com-ը պարզել է, թե Լոռու քաղաքապետերից ով որքան աշխատավարձ է ստանում:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի դրույքաչափը կազմում է 301 հազար դրամ: Թե որքան աշխատավարձ է ստանում Ասլանյանն ամեն ամիս, մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել քաղաքապետարանից:
Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյան դրույքաչափը` 316 հազար, մաքուր աշխատավարձը` 204 հազար դրամ է:
Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը ստանում է 311 000 դրամ մաքուր աշխատավարձ: Դրույքաչափը`420 հազար դրամ:
Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանի դրույքաչափը` 280 հազար դրամ է: Պահումները հանած` 191 հազար:
Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, ով շուտով հրաժեշտ կտա պաշտոնին, ստանում է շուրջ 223 հազար դրամ: Դրույքաչափը`290 հազար:
Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը ստանում է ամսական 170 հազար դրամ մաքուր աշխատավարձ: Խաչիկյանի դրույքաչափն ավագանին սահմանել է 235 հազար դրամ:
Խոշորացված Թումանյան համայնքի քաղաքապետ Լեւոն Ձավարյանն ստանում է շուրջ 194 հազար դրամ ամսական աշխատավարձ: Դրույքաչափը`193 հազար դրամ:
Շամլուղի քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանը ստանում է շուրջ 148 հազար դրամ աշխատավարձ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: