Որտեղի՞ց է Շշի Մելոյի որդին դոլարի տեսքով ճոխ «նվերներ» ստացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանը` Շշի Մելոն, բավական մեծ հարստության տեր է: Թերթը Մանուկյանի ներկայացրած գույքի եւ ունեցվածքի հայտարարագրից տեղեկացավ, որ նա ունի մեկ բնակարան, անհատական բնակելի երկու տուն, երկու հողամաս, հասարակական նշանակության երկու շինություն եւ մեկ  Ford Fiesta 1.4 մակնիշի ավտոմեքենա:

Բացի այս, Մանուկյանը հայտարարագրել է, որ երեք ընկերություններում ունի մոտ 152 մլն դրամի բաժնեմասեր: Մանուկյանի դրամական միջոցը կազմել է 344 մլն դրամ: Բայց ահա պատգամավորի որդին անցած տարվա ընթացքում բավականին ճոխ «նվերներ» է ստացել ե՛ւ դրամի, ե՛ւ դոլարի տեսքով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Շանթ Մանուկյանը անցած տարի ստացել է 270 մլն դրամ եւ 250 հազար դոլար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս