Չինաստանում փակել են ֆոտոցուցահանդեսը, որտեղ աֆրիկացիներին համեմատել են կենդանիների հետ
Չինաստանի Հուբեյի նահանգում փակել են «Սա Աֆրիկան է» ցուցահանդեսը, որտեղ սեւամորթների լուսանկարները համեմատել են կապիկների պատկերների հետ: Այդ մասին հայտնել է RT-ն:
Լուսանկարիչ Յույ Հուեյպինը աֆրիկյան մայրցամաք կատարած ճամփորդության ժամանակ որոշել է մի շարք լուսանկարներ անել, որտեղ մարդկանց հույզերը համեմատել է կենդանիների հույզերի հետ:
Լուսանկարների առնչությամբ կարծիքները կիսվել են: Մի խումբ քննադատներ բարձր են գնահատել լուսանկարները՝ դրանք որակելով «խելացի եւ տպավորիչ»: Սակայն այցելուներից ոմանք լուսանկարները ռասիստական են համարել, իսկ աֆրիկացի ուսանողների մի մասը ցուցահանդեսից բողոքել է իրենց երկրների դեսպանություններում:
Ցուցահանդեսի կազմակերպիչ Վան Յուեցզյունը պարզաբանել է, որ Չինաստանում կենդանիների հետ համեմատությունը վիրավորական չէ, իսկ երբեմն նույնիսկ շոյիչ է: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ հարգում է իր «աֆրիկացի բարեկամների» զգացմունքները եւ դրա համար կհեռացնի նրանց համար վիրավորական լուսանկարները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: