Կատալոնիայի ղեկավարն սպառնացել է խորհրդարանում քվեարկություն անցկացնել անկախության հարցի շուրջ
Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնն սպառնացել է տարածաշրջանի խորհրդարանում քվեարկություն անցկացնել անկախության հռչակման հարցի շուրջ, եթե Իսպանիայի կառավարությունը չհամաձայնի երկխոսություն սկսել:
Այդ մասին ասված է ինքնավարության ղեկավարի նամակում, որը հոկտեմբերի 19-ին ուղարկվել է թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյին: Նամակը Twitter-ի միջոցով տարածել է Կատալոնիայի կառավարությունը: Ուղերձում ասված է, որ եթե Մադրիդն այսուհետեւ էլ պատրաստ չլինի բանակցություններ վարել, «Կատալոնիայի խորհրդարանը կարող է, եթե անհրաժեշտ համարի, քվեարկություն անցկացնել անկախության պաշտոնական հռչակման շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: