Գյուղական բնակչության թիվը նվազել է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի մշտական գյուղական բնակչության միջին թվաքանակի վերաբերյալ 2017 թ. առաջին եւ երկրորդ կիսամյակների ցուցանիշները հայտնի են: Ազգային վիճակագրական ծառայության 2017 թ. առաջին եռամսյակի տվյալներով՝ մշտական գյուղական բնակչության միջին թվաքանակը կազմել է 1083600 մարդ:

2017 թ. երկրորդ կիսամյակում ցուցանիշը կազմել է 1083300 մարդ՝ նվազելով 300-ով:

Իսկ 2016 թ. տվյալներով գյուղական բնակչության միջին թվաքանակը կազմել է 1088100 մարդ: 2016 թ. ցուցանիշը վկայում է, որ 2017 թ. երկրորդ եռամսյակի համեմատ մշտական գյուղական բնակչության թիվը 4800-ով նվազել է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս