Փրկարարները չեզոքացրել են հրդեհի բռնկման վտանգը
Հոկտեմբերի 18-ին, ժամը 11:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենայի շարժիչից դուրս եկող խողովակները ջերմահարվել են. առկա է հրդեհի բռնկման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մյասնիկյան 2 հասցեում գտնվող Օpel մակնիշի 34 VM 512 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ 1993 թ. ծնված Ս. Ճ.) շարժիչից դուրս եկող խողովակները ջերմահարվել են՝ առանց հրդեհի բռնկման:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: