«Բեռլինը» կջեռուցվի արևային էներգիայի և խորքային ջրերի հաշվին
Tsayg.am-ը գրում է. «Բեռլին» պոլիկլինկայում 80 տոկոսով կկրճատվի էներգիայի ծախսը: Դա հնարավոր է դարձել այլընտրանքային էներգիայով աշխատող համակարգերի տեղադրման շնորհիվ: Գործը կյանքի է կոչվել «Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայում այլընտրանքային էներգիայով աշխատող ջեռուցման համակարգի տեղադրում» ծրագրի շնորհիվ: Այն ֆինանսավորվել է «Ռոտարի Ինթերնեյշնլ» կազմակերպության, ԱՄՆ Նորթ Ֆրեզնո եւ Գյումրու Ռոտարի ակումբների միջոցով: Աշխատանքներն իրականացրել է Բեռլինի Կարմիր Խաչ «Ֆյուր Արմենիեն» բարեգործական հիմնադրամը: Ջեռուցման համակարգի ջրի տաքացումն այժմ կատարվում է երկու եղանակով՝ արեւային էներգիայով, որի դեպքում օգտագործվում են արեւային մարտկոցներ, մյուս տարբերակը ստորգետնյա ջրերի միջոցով է, որն աշխատում է ջերմային պոմպերով: Պոմպերն էլ աշխատում են արեւային ֆոտովոլտային մոդուլների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի հաշվին: