Գեղարքունիքում ինքնաբացարկ են հայտնել համայնքի ղեկավարի 3 թեկնածու

Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովներում հոկտեմբերի 17-ի դրությամբ համայնքի ղեկավարի թեկնածուների կողմից ներկայացվել է ինքնաբացարկի 3 դիմում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժաղովից, ինքնաբացարկ են հայտնել Վարդենիս համայնքի ղեկավարի թեկնածու, ՀՀԿ անդամ, ինքնաառաջադրված Կարեն Մկրտչյանը, Ծովինար համայնքի ղեկավարի թեկնածու, անկուսակցական, Ծովինարի գյուղապետի տեղակալ, ինքնաառաջադրված Գեղամ Գյուրջյանը եւ Ձորագյուղ համայնքի ղեկավարի թեկնածու, անկուսակցական, ինքնաառաջադրված, «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր մասնագետ Դավիթ Մանուկյանը:

Այսպիսով, եթե Վարդենիսում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար պայքարը շարունակելու են 4 թեկնածու, ապա Ծովինարի եւ Ձորագյուղի գործող ղեկավարները քվեարկվելու են առանց մրցակցության:

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս