Բաժիններ՝

Գերմանացիների մեծամասնությունը դեմ է ԳՖՀ-ում մուսուլմանական տոներ սահմանելուն

Գերմանացիների մեծամասնությունը (70,1 տոկոսը) դեմ է արտահայտվել երկրի առանձին տարածաշրջաններում օրենսդրական մակարդակով մուսուլմանական տոներ սահմանելու Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերի առաջարկությանը: Այդ մասին հայտնել է Welt թերթը՝ վկայակոչելով INSA սոցիոլոգիական ինստիտուտի հարցման տվյալները:

Հարցման տվյալներով՝ տասը գերմանացիներից յուրաքանչյուր յոթերորդը չէր ցանկանա մուսուլմանական տոների սահմանում. ի պաշտպանություն նման օրենսդրական միջոցի հանդես է եկել միայն 7,8 տոկոսը: Հարցումը Bild տաբլոիդի պատվերով անցկացվել է հոկտեմբերի 13-ից մինչեւ 16-ը:

Դրան մասնակցել է 2011 մարդ: Ավելի վաղ ՆԳ նախարար Թոմաս դե Մեզիերը հայտարարել էր երկրի առանձին տարածաշրջաններում մուսուլմանական տոների սահմանումը քննարկելու պատրաստակամության մասին, ինչի համար խիստ քննադատության է ենթարկվել սեփական կուսակցության՝ Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) կողմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս