Երևանի տարբեր վարչական շրջաններում տերմինալներից գողություն է կատարվել
Մայրաքաղաքի երկու վարչական շրջաններում տեղադրված «Իզի Փեյ» տերմինալներից նախօրեին գումար են գողացել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` վճարահաշվարկային տերմինալներից մի դեպքում գողությունը կատարվել է Էրեբունի վարչական շրջանում, մյուս դեպքում` Շենգավիթում:
Տերմինալների դուռը բացել են, գումարը գողացել, իսկ թե ընդհանուր առմամբ որքան գումարի մասին է խոսքը դա թերևս կպարզվի միայն գործի քննության ընթացքում: